Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բուրյաթիայի Ջիդա գյուղում. Երեխան խեղդվել է «Միր» սառնարանում, երբ ավագ քրոջ հետ պահմտոցի էր խաղում:
2012թ. վերջին երիտասարդ ընտանիքը նոր տուն էր տեղափոխվել: Նախորդ տանտերերի մնացել էին երկու սառնարանների, որոնք պետք է տեղափոխեին:
Նախնական տվյալներով, երեխաները խաղում էին բակում: Տղան մտել է սառնարանի մեջ եւ փակել դուռը: Քույրը երկար որոնել է եղբորը, բայց չի կարողացել գտնել: Նա կանչել է ծնողներին, որոնք մի քանի ժամ որոնել են տղային, ապա մեռած գտել սառնարանում:
«Միր» սառնարանները մեխանիզմ ունեն, որի պատճառով ներսից հնարավոր չէ բացել դրանք:




























