Բառնաուլի հիվանդանոցում գլյուկոզայի ներարկումից տուժած երկու երեխա դուրս է գրվել հիվանդանոցից: Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վերակենդանացման բաժնում մնում է մեկ երեխա: Նրա առողջական վիճակն օրեցօր լավանում է, եւ նա ինքնուրույն է շնչում: Եվս մեկ երեխա գտնվում է մանկաբուժության բաժնում:
Արտակարգ դեպքը պատահել է երեք շաբաթ առաջ Ալթայի երկրամասի մայրաքաղաքի թիվ 1 ծննդատանը: Մագնեզիումի եւ գլյուկոզայի ներարկումից հետո մեկ նորածին մահացել է, իսկ չորս երեխա վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել:
Տարածաշրջանի բժշկական բոլոր հաստատություններում արգելվել է գլյուկոզայի, ինֆուզիոն եւ մագնեզիումի սուլֆատի լուծույթների կիրառումը:




























