Մոսկվայում երեք տղամարդու են ձերբակալել, որոնք մեղադրվում են գործարարի որդու առեւանգման մեջ: Որպես փրկագին` հանցագործները նրանց ընտանիքից 700 հազար դոլար են պահանջել:

Ինչպես հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները, 20-ամյա երիտասարդի առեւանգումը տեղի է ունեցել ապրիլի 18-ին Նովոկոսինսկայա փողոցում: Չարագործները նախապես ընտրել են զոհին, նրանք իմացել են, որ տղայի հայրը ռեստորան եւ տրանսպորտային կազմակերպություն ունի, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:

Ապրիլի 25-ին պատանդին ազատելու հատուկ գործողության ժամանակ հանցագործները զինված դիմադրություն են ցուցաբերել: Արդյունքում նրանցից մեկը մահացել է ստամոքսին հասցված հրազենային վնասվածքից: Մյուս երեք հանցագործները ձերբակալվել են, նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել: