ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահին:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` նշելով, որ այս պահին Դավիթ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ նախագահը չի ընդունել հրաժարականը: Նա, սակայն, չգիտեր, թե ինչ նոր աշխատանքի է անցնելու Դ. Հարությունյանը: Հայտնի չէ նաեւ, թե ով է լինելու հանձնաժողովի նոր նախագահը: Նկատենք միայն, որ Դ. Հարությունյանն այս պաշտոնում փոխարինել էր Աշոտ Շահնազարյանին եւ պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս, թեեւ այդ պաշտոնում նշանակվել էր 5 տարի ժամկետով:




























