Նեպալի լեռնային շրջանում մոլորված ռուս ալպինիստներին գտել են, նրանք հիմա, բժշակական հետազոտությունից հետո, հանգստանում են հյուրանոցում:
Ինչպես հայտնում է Life News-ը, Նեպալում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ազրետ բոտաշեւը, բժշակական հետազոտությունը պարտադիր է բոլոր տուրիստների համար, որոնք լեռնային թրեյնինգի են մեկնում: Հետազոտությունը ցույց է տվել, որ խմբի բոլոր մասնակիցների առողջական վիճակը բավարար է:
Նեպալի լեռնային Լանգտանգի շրջանում խմբի կորստի մասին հայտն է դարձել մայիսի 7-ին: Երկու օր անց հայտնաբերել են նրանցից երկուսին, եւս երկուսին գտել են այսօր՝ մայիսի 11-ին, փրկարարական գործողության ժամանակ:
Բոտաշեւը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով, քանի որ զբոսաշրջային սեզոնը Նեպալում արդեն փակվել է:




























