Հայաստանի յոթ քաղաքացիներ, որոնք Դուբայի միջազգային օդանավակայանից Թբիլիսի պետք է թռչեին դեռ հունիսի 1-ին, կթռչեն այսօր` 14:55-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Fly Georgia» ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ չվերթն իրականացվելու է այսօր, սակայն չի կարողացել հայտնել չվերթը երկու օրով հետաձգելու պատճառը: «Չվերթի հետաձգման պատճառով մեկնել չկարողացած քաղաքացիները կմեկնեն այսօրվա չվերթով», - նշել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Նշենք, որ NEWS.am էին դիմել Հայաստանի յոթ քաղաքացիներ, որոնք պետք է շաբաթ օրը մեկնեին Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն անհայտ պատճառներով չվերթը հետաձգվել էր: Ուղեւորներին հյուրանոցում էին տեղավորել, որից հետո երկար ժամանակ նրանց ոչ մի տեղեկություն չէին տրամադրել:




























