Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1.9 մլն դոլար ընդհանուր արժեքով 100 հատ տրակտոր եւ հարակից գյուղատնտեսական սարքավորումներ կներկրի Բելառուսից:
ՀՀ կառավարությունը հունիսի 13-ի նիստում 2,1 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրեց «Ագրոսպասարկում» ընկերությանը՝ «Բելառուսբանկից» վարկ ստանալու համար:
Տրակտորներն ու սարքավորումները պետք է գնվեն «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկ ագրոմաշ», եւ «Լիդսելմաշ» ընկերություններից:



























