Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը հունիսի 17-18-ը Ժնեւում մասնակցելու է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամակցության շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորությունների համաձայն՝ պատվիրակության կազմում են նաեւ սոցիալական գործընկերների՝ արհմիությունների եւ գործատուների միության ներկայացուցիչները:

Ս.թ. հունիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԿ Գլխավոր Տնօրեն պարոն Գայ Ռայդերի, ինչպես նաեւ ԱՄԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: