Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր՝ հունիսի 15-ին, ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին եւ հակիճ ներկայացրել քաղաքի պատմությունը, տնտեսական եւ սոցիալական վիճակը, ինչպես նաեւ քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների հիմնական ուղղությունները:
Իր հերթին դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար եւ խոսել հայ-հնդկական կապերի, կյանքի կոչված եւ նախանշված ծրագրերի, հնդկահայ համայնքի եւ Հնդկաստանի ներկա տնտեսական ձեռքբերումների մասին:
Այնուհետեւ Սամվել Բալասանյանի առաջարկով կողմերը քննարկել են հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը: Գյումրիի քաղաքապետն ու Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել այս մասով իրականացնել ավելի խորը քննարկումներ եւ ապագայում համապատասխան առաջարկություններ ներկայացնել միմյանց:
Հանդիպման ավարտին դեսպան Սուրեշ Բաբուն պատասխանել է լրագրողների հարցերին:




























