Իսպանիայի հարավում բռնկված անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 500 մարդ է տարհանվել: Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես»-ը, հրշեջներին հաջողվել էր կրակը մարել կիրակի երեկոյան, սակայն առավոտյան այն բռնկվել է նոր ուժով: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ կրակը կրկին բռնկվել է մեծ արագություն ունեցող քամու հետևանքով:

Իսպանիայի մյուս շրջաններում հրշեջներն առավել արդյունավետ են պայքարել կրակի դեմ, իսկ այսօրվա դրությամբ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում երկրի 24 նահանգներում: Հատկապես բարձր է հրդեհի վտանգը երկրի հարավում, որտեղ կանխատեսել են մինչև 40 աստիճան տաքություն:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով այրվել է 20 հազար հա տարածք, ոչնչացվել են մի քանի տասնյակ տներ, զոհվել է 5 հրշեջ: BBC News-ի հաղորդմամբ, անտառային հրդեհներից տուժել են նաև Ֆրանսիան, Հունաստանն ու Իտալիան: