ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան պաշտոնապես իր գնահատանքն է հայտնել 38 երկրների, այդ թվում` Հայաստանին, որոնց հաջողվել է կրկնակի կրճատել սովյալների թիվը` այդպիսով ժամկետից շուտ լուծելով դրված խնդիրը:
Բարձր մակարդակով կայացած հանդիպմանը18 երկրենրի ներկայացուցիչներ դիպլոմներ են ստացել` Հազարամյանի զարգացման նպատակներից առաջինին եւ Պարենի համաշխարհային գագաթնաժողովի առավել խիստ նպատակին` սովյալների բացարձակ թվի կրկնակի կրճատմանը ժամկետից շուտ հասնելու համար, որի համար վերջնաժամկետ էր սահմանվել 2015թ-ը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Վենեսուելան, Թայլանդը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Կուբան եւ այլն:




























