Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի եւ Մավրիկիոսի միջեւ երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:
Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը եւ Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն արտահայտեցին երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ:






























