Մանրածախ առեւտրի ՀԴՄ-ները պետք է արտադրվեն Հայաստանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողներին ասել է  Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ցանկալի է փոքր եւ միջին բիզնեսի սարքերի բաշխումը սուբսիդավորել խոշորի հաշվին: «Ես առաջարկում եմ, որպեսզի դրանք տեղում արտադրվեն: Ժամանակին Հայաստանն արտադրում էր էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, այն ժամանակ երբ  Ճապոնիայում նոր-նոր էին սկսել ձեռնամուխ լինել դրանց արտադրությանը: Մենք ունենք էլեկտրոնային սարքավորում արտադրելու ներուժ, եւ այստեղ մենք կարող ենք այն կիրառել», – ասել է Սաֆարյանը:

Նա հավելել է, որ նման արտադրություն կարելի էր ձեռնարկել պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության պայմաններում: «Դրանից կշահի մեր երկիրը, որտեղ աշխատատեղեր կհայտնվեն», – նկատել է նա: