ԱՄՆ-ը զենիթահրթիռային Patriot համակարգը Լեհաստանում կտեղակայի առաջիկա ամսվա ընթացքում։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը։

Նրա խոսքով, Վաշինգտոնը եւ Վարշավան այս շաբաթ ստորագրում են փոխամաձայնության մասին վերջին հուշագրերը։

«Ես կարծում եմ, որ դա կարվի մոտակա 30 օրերի ընթացքում»,- հայտարարել է Ստավրիդիսը՝ չհստակեցնելով՝ խոսքը մարտակա՞ն, թե՞ ուսումնական գլխիկով Patriot–ների մասին է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Լեհաստանի տարածքում ԱՄՆ հակահրթիռային ռազմակայանի տեղակայաման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2008 թ. օգոստոսի 20-ին։