Ադրբեջանի եւ ԼՂՀ Զինված ուժերի շփման գծում, հուլիսի 24-ին, տեղի կունենա ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը: Այն կիրականացվի Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ:

Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Քրիստո Քրիստովը: ԵԱՀԿ ներկայացուցիչներին ուղեկցելու են ԼՂՀ ԱԳՆ եւ ՊԲ ներկայացուցիչները:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Եվգենի Շարովը:

Տարվա առաջին կեսին Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀ  հետ հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 7030 անգամ: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: