Հայաստանի կառավարությունը այսօր՝ մարտի 11-ին հաստատել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ ստեղծելու նախագիծը:

Կազմակերպությունը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով եւ հետագայում կնքվելիք նման այլ համաձայնագրերով նախատեսված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքների կատարմամբ, համապատասխան ֆինանսների կառավարմամբ եւ այլն: