Իսպանիայի խորհրդարան է մուտք գործել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։

Փաստաթղթի հեղինակները Կատալոնիայի ձախ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են եւ Կանաչների միության երեք պատգամավորներ։

Նրանք առաջարկում են նաեւ օրինագծում կետ ներառել այն մասին, որ Իսպանիան հանդես գա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին եւ կոչ են անում ԵՄ-ին՝ սատարել Երեւան-Անկարա երկխոսությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի խորհրդարանը միաձայն կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։