Թուրքիան պետք է առաջ քայլ կատարի եւ ճանաչի 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը, Երեւանում ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին հայտարարել է իտալացի սենատոր Վինչենցո Կոյանոն:

Նրա խոսքով, դա կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Իր հերթին, Հայաստանը պետք է ավելի զգուշավոր լինի Ադրբեջանի հետ իր հարաբերություններում»,- նկատել է սենատորը: Հակառակ դեպքում, ընդգծել է նա, տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Սենատորը նաեւ հանդես է եկել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու օգտին: «Կարծում եմ՝ Եվրոպան մեծ սխալ է գործում՝ Թուրքիային իր ընտանիք չընդունելով»,- հայտարարել է սենատորը: