Ինտերնետում, հնարավոր է, երկու լիտվացի դիվանագետների զրույցների հայտնվելը Լիտվայի եւ ԵՄ Խորհրդում դրա նախագահության դեմ ուղղված սադրանք է։ Այս մասին հայտարարել է նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, փոխանցում է delfi.lt-ն։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա Լիտվայի ԱԳՆ համար միաժամանակ եւ դաս է, եւ ավելի «ձգվելու» նախազգուշացում։ «Ես այս իրավիճակը երկու տեսանկյուններից կգնահատեի։ Նախ՝ որպես սադրանք, այն իմաստով, որ հանրայնացվել են զրույցներ, որոնք նմանատիպ բնույթի չէին։ Իրականում, դա Լիտվայի եւ որպես ԵՄ նախագահող երկրի դեմ ուղղված է սադրանք է, որը նախապատրաստում է Արեւելյան համագործակցության հանդիպումը, որին պետք է մասնակցի զրույցում հիշատակված պետություններից մեկը»,-լրագրողներին է հայտնել Լիտվայի նախագահը։
Գրիբաուսկայտեն ասել է, որ ներկայացված զրույցների բնույթն ինքնին պրոֆեսիոնալ չէ։ «Մյուս կողմից էլ ես այդ զրույցները կգնահատեի որպես ոչ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ, որ սա լավ օրինակ էր ամբողջ դիվանագիտական ծառայության համար, որպեսզի չթուլանա, ինչպես զրույցում է»,-ասել է Գրիբաուսկայտեն։
Հուլիսի 8-ին youtube-ում ձայնագրություններ են տեղադրվել, որոնցից մեկում, ինչպես նշվում է, խոսում են լիտվացի երկու դիվանագետներ։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին ժամը 12։50-ին։ Զրուցակիցները իրենց ոչ պաշտոնական տեսակետներն են կիսում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, ինչպես նաեւ քննարկում են ղարաբաղյան հակամարտությանը, խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Բոլոր տեսագրությունների հետ կան նաեւ անգլերեն սուբտիտրեր։





























