Ուկրաինացի հայտնի պատմաբան եւ հրապարակախոս Վիկտոր Շեստակովն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ Analitika.at.ua-ին նա ասել է, որ 1915թ հայ բնակչության զանգվածային ոչնչացման փաստն անհերքելի է։
«Հայ բնակչության համակարգված ոչնչացում իրականացվել է նաեւ 21-րդ դարում։ Ազգային-քաղաքական ցեղասպանությունը համատեղել են ռազմական ցեղասպանության հետ, այսինքն՝ ռազմական հանցագործությունների իրականացմամբ»,-ընդգծել է փորձագետը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ընդգրկվել: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավագովը: Ուկրաինացի պատգամավորների նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:
Ընդգծենք, որ ուկրաինացի պատգամավորները, մտավորականության ներկայացուցիչները, փորձագետները եւ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն հայտարարություններ են տարածում ուկրաինական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:





























