Ադրբեջանում հոգեւորականության եւ գիտության ներկայացուցիչների կարծիքը լուսնի հարցում շարունակվում է տարբերվել։ Քննարկումների հերթական թեման լուսնի «թարմացումն է»։

Նախօրեին Շամահինի աստղադիտարանը հայտարարությամբ է հանդես եկել։

ԱՊԱ-ին տված հարցազրույցում աստղադիտարանի փոխտնօրենը հայտարարել է, որ Ռամադան ամսվանից հետո «թարմացած» լուսինը մասամբ տեսանելի կլինի օգոստոսի 9-ին, ամբողջությամբ՝ օգոստոսի 10-ին։

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը հերքել է նրան՝ նշելով, որ այս տեղեկությունները կարող են մոտավոր լինել։

Նշենք, որ ըստ օրացույցի, որը հրատարակել է ԿՄՎ-ն՝ կապված Ռամադան ամսվա հետ, օգոստոսի 8-ը Ռամադան ամսվա վերջին օրն է, իսկ լուսանյին ցիկլը համապատասխանեցվում է ըստ դրա։