Հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի «Virgin Atlantic» ավիաընկերությունը ժամանցի ծրագիր է գործարկում իր ներքին ցանցի համար: Մի շարք չվերթերի ուղեւորները հնարավորություն կունենա ունկնդրել կենդանի երաժշտություն եւ աստղերի ելույթները:
Խոսքը մասնավորապես Մանչեսթր եւ Էդինբուրգ մի քանի չվերթերի մասին է: «Little Red» ծրագիրը կգործի Էդինբուրգի հայտնի «Fringe» փառատոնի շրջանակում, որի արտիստներն էլ հանդես կգան ուղեւորների համար: Չվերթների համարները նախապես չեն հայտարարվի` ուղեւորներին անակնկալ մատուցելու համար:
Ի դեպ, 2011թ. անցկացված սոցիալական հարցման արդյունքներով, հենց «Virgin Atlantic»-ում են աշխատում ամենահմայիչ եւ սեքսուալ ուղեկցորդուհիները:




























