Ֆրանսիայում մարտի 14-ին տեղական ընտրությունների առաջին տուրում երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի պահպանողական կուսակցությունը պարտվում է սոցիալիստներին:
Ձայների մեծ մասի հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ սոցիալիստներն ու այլ ձախ կուսակցությունները ստացել են ընտրողների ձայների 53 տոկոսը: Նախագահի ղեկավարած «Միություն հանուն ժողովրդական շարժման» եւ այլ աջ կուսակցությունները ստացել են ձայների 40 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել են ընտրողների 47 տոկոսը, ինչը բավական ցածր ցուցանիշ է համարվում: Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հաջորդ կիրակի, հաղորդում է «Ազատություն» կուսակցությունը:
Այս քվեարկությունը վերջինն է 2012թ. կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ:
Նախագահական կուսակցության վերջին կորուստները, ըստ BBC-ի, փորձագետները բացատրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Ֆրանսիայում գործազրկությունը հասել է 10 տոկոսի:



























