Լոս-Անջելեսում կյանքի 83-րդ տարում մահացել է ճանաչված ամերիկացի դերասան Պիտեր Գրեյվզը:
Ինչպես գրում է Los Angeles Times թերթը, համաձայն տեղական ոստիկանության նախնական եզրակացության, դերասանտ մահացել է սրտի կաթվածից:
Պիտեր Գրեյվզը նկարահանվել է ավելի քան 130 ֆիլմերում եւ հեռուստատեսային սերիալներում: ԱՄՆ-ում նրան մեծ հռչակ է բերել «Առաքելությունն անհնարին է» սերիալում1960-ականներում նրա կերտած դերը:



























