Մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակաշրջանում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից 78 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները գերազանցապես օգտագործել են ՍՎԴ եւ հատուկ նշանակության խոշոր տրամաչափի «Սեւ նետ» հրացան:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից, միայն մարտի 10-ին կեսօրին կողմ, ԼՂՀ ՊԲ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդը «Սեւ մետից» 20 կրակոց է արձակել: Նման փաստեր արձանագրվել են նաեւ առաջավոր գծի մյուս հատվածներում:
«ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան միջոցներից հետո հակառակարոդը դադարեցրել է գնդակոծումը: Ղարաբաղյան կողմից վանսներ չկան»,- ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



























