Էդվարդ Սնոուդենի գործը Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների ընդամենը մի պարբերություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ցիգանոկը` անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր սառեցման հարցին:

«Այո, իսկապես, ԱՄՆ նախագահը հայտարարել է երկկողմ հարաբերություններում դադարի անհրաժեշտության եւ դրանց վերակառուցման  մասին, սակայն պաշտպանության նախարարների միջեւ  որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել»,-նշեց քաղաքագետը:   Նրա համոզմամբ` երկու պետությունների հարաբերություններում խնդիրներ, այնուամենայնիվ, մնում են: «Առաջին խնդիրը վերաբերում է ՆԱՏՕ-ի կողմից  ՀՀՊ-ների տեղակայման հետ կապված անհամաձայնությունը»,-ընդգծեց Ցիգանոկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9 –ին կայացած ասուլիսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ  Ռուսաստանի գործընկերոջ հետ նախանշված հանդիպումից հրաժարվելու պատճառը ոչ միայն Սնոուդենի գործի հետ է կապված, այլ մի շարք ուրիշ պատճառների, եւ վերջին շրջանում «մի շարք հակասություններ» են առաջացել երկկողմ հարաբերություններում: