Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վիրահատել են՝ հեռացնելով ճողվածքը: Այսօր՝ օգոստոսի 11-ի երեկոյան նա արդեն կարող է դուրս գրվել հիվանդանոցից, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Twitter-ում Նեթանյահուի գրասենյակի մամուլի քարտուղար Օֆիր Գենդելմանին:
Վիրահատությունն առանց բարդությունների է անցել: Վիրահատության հետ կապված չեղյալ է համարվել կառավարության կիրակնօրյա ավանդական նիստը:
63-ամյա Նեթանյահուն Երուսաղեմի Խադասսա-Էյն Քերեմի հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի 10-ին: Համակարգչային տոմոգրաֆիան հաստատել է, որ վարչապետի մոտ ճողվածք կա: Վիրահատությունը տեւել է մոտ մեկ ժամ: Վարչապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը, հաղորդում է Forbes-ը:





























