Հունաստանում ոստիկանությունը ճնշել է Աթենքի մոտ գտնվող ապօրինի միգրանտների ճամբարում անկարգությունները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ճամբարում պահվում էին մոտ 1,7 հազար միգրանտներ Ասիայից, Աֆրիկայից  եւ Մերձավոր Արեւելքից:

Անկարգությունների պատճառը եղել է իշխանությունների որոշումը` ճամբարում միգրանտների պահպանման ժամկետը 12 ամսից մինչեւ 18 դարձնելու վերաբերյալ: Բացի այդ, ճամբարում տեխնիկական պատճառներով անջատվել է օդափոխության համակարգը:

Ճամբարի բնակիչներն այրել են անկողինը, մի շարք շինություններ, հարձակվել են իրավապահների վրա: Արդյունքում 10 ոստիկան վիրավորվել է: Ի վերջո, հաջողվել է  ճնշել անկարգությունները` արցուքնաբեր գազի  կիրառման միջոցով: