Ֆրանսիայի հարավում, Օդի դեպարտամենտում  օգոստոսի 11-ին վթարի է ենթարկվել զբոսշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Վթարի հետեւանքով  երկու մարդ զոհվել է,  30 -ը վնասվածքներ են ստացել: Ավտոբուսը Մարսելից ուղեւորվել է իսպանական Մուրսիյա քաղաք:

Ավտոբուսում եղել է 44  ուղեւոր եւ երեք վարորդ, որոնք փոխարինել են միմյանց: Նախնկան տվյալներով`  զբոսաշրջիկներ են եղել Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից: Զոհվածները իսպանացիներ են եղել:

Վարկածներից մեկով` վթարը կարող էր տեղի ունենալ վարորդի սխալի պատճառով: Ներկայումս պարզվում են  պատահարի հանգամանքները: