Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում, օգոստոսի 10-ի գիշերը երեք օդանավերի օդաչուներ կուրացել են լազերից:
Գործակալության փոխանցմամբ՝ նրանց «Աէրոֆլոտ» ընկերության օդանավերի օդաչուներն են, որոնք վայրէջք էին կատարում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բոլոր երեք դեպքն էլ տեղի է ունեցել 20 րոպեի ընթացքում: Հաղորդվում է, որ չարագործները գտնվել են օդանավակայանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Նիկոլսկոյե գյուղում:




























