Արգենտինայի Ռոսարիո քաղքում միջադեպ է տեղի ունեցել ատրակցիոնում. 30 մետր բարձրությունից պոկվել է «սատանայի անիվ» կոչվող կարուսելի խցերից մեկն ու ընկել մարդկանց վրա: Զոհվել են երկու աղջիկներ, եւս յոթ մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, տուժածների թվում երեխաներ կան:
Հաղորդվում է, որ ողբերգության պատճառը խցի ամրացման հետ կապված անսարքությունն է եղել: Երկու մարդ ձերբակալվել է, որոնք, ըստ նախնական տվյալների, կապ ունեն կատարվածի հետ:





























