Իսրայելի ԱԳ նախարար Ուրի Արիելը հաստատել է հրեական բնակավայրերում 1,2 հազար տների կառուցման ծրագիրը:

«Իսրայելի կառավարությունն աշխատում է  երկրի բոլոր շրջաններում կյանքի արժեքի նվազեցման վրա: Ոչ մի պետություն չի ընդունում արտաքին թելադրանքը, թե շինարարության իրականացումը որտեղ է կարելի, որտեղ` ոչ»,-հայտարարել է նա:

Պաղեստինցիներն առայժմ չեն արձագանքել նախարարի որոշմանը: Երեք տարի շարունակ նրանք հրաժարվում էին Իսրայելի հետ երկխոսությունից` այդպես էլ չկարողանալով հասնել Հորդանանի արեւմտյան ափի գրավված տարածքներում վերաբնակների համար շինարարության դադարեցմանը: