ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը Ռուսաստան մուտքի վիզա է ստացել: Նա չի հայտնել, թե երբ է պատրաստվում այցելել որդուն, որի հետ չի շփվել այն պահից ի վեր, երբ նա լքել էր ԱՄՆ-ն:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մամուլին տեղեկություններ հայտնեց սոցիալական ցանցերի եւ օգտատերերի էլեկտրոնային լրտեսման գաղտնի ծրագրի մասին: