Տիբեթում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգալի են եղել Ցզոգան եւ Մարկամ բնակավայրերում։

Ինչպես հաղորդում է Չինական սեյսմոլոգիական կենտրոնը, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Տիբեթի երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,7 բալ։ Տիբեթի երեք գյուղերում չեն գործում կապն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Զգալի են եղել նաեւ մոտ 60 հետցնցումներ՝ 5,1 մագնիտուդով:

Այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Ճապոնիայում՝ 4,8 բալ մագնիտուդով։ Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 70 կմ խորության վրա։

Նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Պանամայում, հաղորդում է NEWSru.com-ը։

 «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաեւ Ինդոնեզական արշիպելագի մի հատվածում՝ օգոստոսի 12-ի առավոտյան։ Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։