Զանզիբար կղզու ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա անգլուհիների վրա հարձակում գործելու մեջ կասկածվողներին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին անհայտ անձինք ծծմբաթթու էին լցրել անգլուհիների վրա։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման պահից ի վեր՝ հարցաքննվել է մի քանի կասկածյալ, երկու մարդ ձերբակալվել է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, վկայակոչելով Sky News-ը, հարձակման մեջ կասկածվող մահմեդական քարոզիչը կարողացել է փախչել ոստիկանությունից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձերբակալության պահին նա ընդդիմացել է եւ փորձել փախչել, ինչի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է նրան եւ հիվանդանոց տեղափոխել։ Սակայն տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ անգամ վիրավոր լինելով՝ նա կարողացել է փախչել ոստիկաններից։ Որոնումներ են իրականացվում։

Զանզիբարում երկու բրիտանուհիների վրա ծծմբաթթու են լցրել http://news.am/arm/news/166055.html