Ամերիկյան լրտեսական ենթակառուցվածքը տեղակայված է հենց Մոսկվայում՝ նման տեղեկություններ է տարածել ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենը, որոնք հրապարակվել են Guardian պարբերականի կայքում։

Նա նշել է, որ լրտեսական ցանցը ներառում է 700 սերվերներ, որոնք տեղակայված են ոչ միայն Մոսկվայում, այլեւ Կիեւում, անգամ՝ Պեկինում, գրում է «Վեդոմոստին»։

Համակարգը թույլ է տալիս հետեւել օգտատիրոջ ամբողջ թրաֆիքին այն բանից հետո, երբ նրան նույնականացնում են ինտերնետում։ Այդ համակարգի միջոցով հաջողվել է վնասազերծել մոտ 300 ահաբեկիչների։

Ռուսական հատուկ ծառայությունները նշել են, որ գրեթե համոզված են, որ այդ սերվերը տեղակայված է Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը։