Կոլումբիայի Անտիոքիա դեպարտամենտում բեռնատարը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ, զոհվել է 7 մարդ, եւս 10 մարդ վիրավորվել է։
Ըստ նախնական տվյալների՝ ցույցերն անցկացվում են արդեն մի քանի շաբաթ։ Ցուցարարները հարձակվել են ավտոմեքենայի վրա, որի վարորդը փորձել է հեռանալ։ Արդյունքում նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան եւ մխրճվել է ամբոխի մեջ։
Վարորդը ձերբակալված է։ Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։





























