Իտալիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ էնրիկո Լետտան՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորումը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ամենահարմար, ամենահամապատասխան ձեւաչափն է՝ արդյունքների հասնելու։
«Կարծում ենք, որ երկարաձիգ հակամարտությունները շահավետ չեն եւ ոչ մեկի համար, դրանք ոչ ոքի օգուտ չեն տալիս»,-ընդգծել է Իտալիայի վարչապետը։
Նա հավելել է, որ հաջորդ տարի Ւտալիան գլխավորելու է ԵՄ-ն եւ աշխատելու է նմանատիպ հակամարտությունների լուծմանն ուղղված աշխատանքներին։





























