Երիտասարդ տղամարդն ինքնահրկիզվել է Մինսկի կենտրոնում։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին հաղորդում են միայն այսօր։
Ինչպես հաղորդում է TUT.BY-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը տասի սահմաններում։
Այրված մարմինը հայտնաբերել են անցորդները, որոնք զանգահարել են ոստիկանություն։ Նա իր վրա բենզին է լցրել եւ այրել։ Ներկայումս մահացածի անձը պարզվել է՝ նա 24-ամյա երիտասարդ է։



























