Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ խոշորագույն հերոինի խմբաքանակը՝ 717 կիլոգրամ։ Մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է թուրք-բուլղարական սահմանին, հաղորդվում է Թուրքիայի առեւտրի եւ սահմանակետի նախարարության հաղորդագրությունում։

Բեռը հայտնաբերվել է բոսնիական ավտոմեքենան հետախուզելիս, որի վարորդը խորվաթ է։ Հերոինը թաքցվել է լվացքի մեքենաներում, որը տեղափոխում էին Թուրքիա։

Դրանից անմիջապես հետո, 393 կգ հերոին է առգրավվել նաեւ ձավար տեղափոխող բեռնատարից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի երկու վարորդներից, ձերբակալվել են նաեւ երեք կասկածյալներ, որոնք, հնարավոր է, նրանց հանցակիցներն են։