ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը վերլուծում է ամեն օր համացանցի միջոցով փոխանցվող տվյալների միայն 0,00004 տոկոսը։ Այս մասին հաղորդվում է գործակալության կողմից հրապարակված փաստաթղթում։
Վերլուծվող տվյալների ծավալն ավելի լավ հասկանալու համար ԱԱԳ-ն ներկայացնում է հետեւյալ օրինակը՝ եթե ամենօրյա ինտերնետ-թրաֆիկը ներկայացնել որպես բասկետբոլային գնդակ, ապա վերլուծվող տվյալները կունենան 10 ցենտանոց մետաղադրամի տեսք, փոխանցում է «Lenta.Ru»-ն։
Դրա հետ մեկտեղ լրագրող Ջեֆ Ջարվիսը եկել է այն եզրակացության, որ ԱԱԳ-ն հետեւում է ինտերնետային հաղորդակցման մոտ 50 տոկոսին։




























