Բուդդիստների ամբոխը Շրի-Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում հարձակվել է մզկիթի վրա, ինչի արդյունքում զոհվել է, առնվազն, 5 մարդ։ Հարձակումից հետո բուդդիստների եւ մահմեդականների միջեւ զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Արդյունքում՝ ոստիկանությունը պարետային ժամ է հայտարարել։
Հուլիսին մի խումբ բուդդիստ հոգեւորականներ բողոքի ակցիա են կազմակերպել մզկիթի մոտ՝ պահանջելով, որ այն տեղափոխվի։ Նրանք մահմեդականներին դա անելու համար ժամանակ էին տվել մինչեւ նրանց համար սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտը։
Ամբոխը մզկիթի վրա քարեր է նետել, երբ այնտեղ երեկոյան աղոթք էր ընթանում։ Ոստիկանները իրավիճակն իրենց վերահսկողության տակ են վերցրել։ 5 տուժածների թվում են նաեւ 2 ոստիկաններ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Վերջին տարում Շրի-Լանկայում միջկրոնական լարվածությունը կտրուկ ավելացել է։



























