Լեհական 400 հազարանոց բնակչությամբ Շեցին քաղաքի իշխանությունները հրաժարվում են պատվավոր քաղաքացու կոչումից զրկել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ Ստալինին՝ պատճառաբանելով, որ խոսքն արդեն պատմության մասին է:
Հիտլերը պատվավոր քաղաքացու կոչում ունեցել ա նաեւ Վրոցլավում՝ Լեհաստանի չորրոդ քաղաքում: Դատավորներն ու տեղական իշխանությունները հայտարարում են, որ 1933թ., երբ նա ստացել է այդ կոչումը, Շեցինը գտնվել է Երրորդ Ռեյխի իրավասության տակ, այլ խոսքով՝ լեհական օրենքները չեն գործել:
«Չեն գործում նաեւ այսօր, առնվազն տեխնիկական առումով: Եզրակացություն, ինչպե՞ս կարելի է չեղյալ հայտարարել այլ պետության վարչական որոշումը»,- գրում է լեհական Rzeczpospolita թերթը: Ինչ վերաբերում է Ստալինին, նա պատվավոր քաղաքացի է դարձել պատերազմից հետո, եւ նրան զրկելու համար որեւէ ընթացակարգ չի խանգարում, սակայն, չգիտես ինչու, որեւէ մեկը չի փորձում չեղյալ հայտարարել որոշումը:




























