Եվրասիական տնտեսական միությանն ապագայում  Ադրբեջանի մասնակցությունը Մաքսային միության ներկայիս անդամներին առանձնապես ոչինչ չի տա: Այս մասին NEWS.am-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահի Բաքու կատարելիք այցի ընթացքում քննարկվելիք թեմաներին:

«Չնայած նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացմիցս հասկացնել է տվել, որ ԵվրԱզԷս-ում ուրախ կլինեն ԱՊՀ բոլոր երկրների անդամակցության համար, միությանը միանալու Ադրբեջանին արված առաջարկը հարկ կլինի համաձայնեցնել Մաքսային միության երեք անդամների հետ»,-ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ դրա համար անհրաժեշտ է որոշակի քաղաքական պայմանների առկայություն: Նրա համոզմամբ, Բաքուն այդ հարցում կփորձի «յուղել» Մոսկվային, բայց հենց նախագահական ընտրություններն անցնեն, Ադրբեջանը ետընթաց քայլ կանի: