Հոլանդական արքայազն Յոհան Ֆրիզո Օրան-Նասաուն մահացել է 44 տարեկան հասակում, Հաագայում, երբ դժբախտ պատահարի հետեւանքով 18 ամիս գտնվել է կոմայի մեջ: Այդ մասին ասվում է թագավորական ընտանիքի հայտարարության մեջ:
Նշվում է, որ վնասվելուց հետո նա գիտակցության չի եկել: Վիլլեմ-Ալեքսանդրը՝ Նիդերլանդների թագավորն ու Ֆրիզոյի ավագ եղբայրը, դադարեցրել է արձակուրդը Հունաստանում:
Յոհան Ֆրիզոն գլխի ծանր վնասվածք էր ստացել 2012թ. փետրվարի 17-ին, ավստրիական լեռնադահուկային առողջարանում, դահուկներով սահելիս նա ընկել էր ձնահյուսի տակ:



























