ԵվրԱզԷս-ին Ադրբեջանի անդամակցությունը կախված է լինելու նրանից, թե որքանով է դա արդիական լինելու Մաքսային միության անդամ-պետությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր առաջարկը Իլհամ ԱԼիեւին` ԵվրԱզԷս-ին անդամակցելու վերաբերյալ:
Ըստ քաղաքագետի, դա հիպոթետիկ հարց է: «Համենայն դեպս, կարող է եւ նման զարգացում լինել: Սակայն հարկ է հաշվի առնել, որ ռուսական կողմը ինչ-որ երկրի անիրական բաներ չի առաջարկում»,- ասել է քաղաքագետը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այցով կայցելի Ադրբեջան: Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների արդյունքում նախատեսված են 5-6 երկկողմ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում:



























