Նորվեգիայի արեւմուտքում երկու զբոսաշրջային ավտոբուսներ են բախվել, որի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել 27 մարդ: Երկու ավտոբուսների ճակատային բախումը տեղի է ունեցել Սոնգդալ եւ Լեկանգեր քաղաքների միջեւ ընկած ճանապարհահատվածում: Ավտոբուսներից մեկը Նորվեգիայից է, մյուսը՝ Շվեդիայից
Սոնգդալի քաղաքապետը հաստատել է, որ վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ՝ թայվանցի եւ նորվեգացի երկու կանայք: Ընդհանուր առմամբ՝ շվեդական ավտոբուսում գտնվել է 22 թայվանցի զբոսաշրջիկ, իսկ նորվեգականում՝ 7 տեղացիներ, հաղորդում է Life News-ը:
Բախման արդյունքում շվեդական ավտոբուսին դիմացի մասը ամբողջությամբ վնասվել է, իսկ դիմապակին՝ կոտրվել:



























