Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը օգոստոսի սկզբին հաղթել է ընտրություններում եւ երկարացրել իր 33-ամյա կառավարումը, դժգոհ ընդդիմությանը խորհուրդ է տվել «գնալ կախվել»: Այս կոչը հնչել է ընտրություններից հետո նրա առաջին ելույթի ժամանակ:
Ռոբերտ Մուգաբեն, որը պաշտոնական տվյալներով, հավաքել է 61 տոկոս ձայն, հայտարարել է, որ չի հրաժարվի իր հաղթանակից: Խոսելով ընդդիմության մասին, նա հայտարարել է, որ «եթե նրանք մահանան, անգամ շները հոտ չեն քաշի նրանց դիակներից»:
«Մենք շարունակում ենք մեր ժողովրդավարությունը: Կամ ժողովրդավարություն, կամ՝ ոչ. Մարդիկ ընտրեցին ժողովրդավարությունը»,-հայտարարել է նախագահը՝ դիմելով իր կողմնակիցներին:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նախկինում Մուգաբեի գլխավոր մրցակից Մորգան Ցվանգիանին դիմել է Սահմանադրական դատարան եւ խոստացել ներկայացնել «ձայների գողության աղմկահարույց վկայություններ»:




























