Սան-Պաուլուի բանտից 54 դեռահասներ են փախուստի դիմել, 29 բանտապահ վիրավորվել է: Նրանցից 17-ին հաջողվել է հետ վերադարձնել:

Բանտում ընդվզում սկսվել է առանց տեսանելի պատճառների: Նրանք այրել են ներքնակներն ու խառնաշփոթից օգտվելով, գերի են վերցրել բանտապահներին, այդ թվում՝ բանտապետին:

Հաղորդվում է, որ բանակցությունների միջոցով հաջողվել է ազատել պատանդներին, իսկ պանտապետը տարբեր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Օգոստոսի  12 նմանատիպ դեպք գրանցվել է նույն քաղաքի մեկ այլ բանտում, սակայն ոչ ոքի փախչել չի հաջողվել: