Վրաստանի Բաթումի նավահանգստի մոտ, այսօր՝ օգոստոսի 13-ին, սկսվել են վրաց-ամերիկյան համատեղ ծովային զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմին պատկանող BULKELEY  նավը եւ առափնյա պահպանության ծառայության երկու վրացական մոտորանավակներ:

Զորավարժությունների ժամանակ կողմերը բնակչության անվտանգության ապահովմանն, ինչպես նաեւ սահմանախախտ նավերի ձերբակալմանն ուղղված համատեղ մեթոդաբանություն են մշակում: Պրակտիկ զորավարժություններից առաջ ամերիկացի ծովայինները մարտավարական եւ տեսական ուսուցում են անցկացրել վրացի գործընկերների համար: Զորավարժությունների ավարտին ամերիկյան նավը կլքի Վրաստանի ջրերը:

Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմանավը Բաթումիի նավահանգիստ է ժամանել 4 օրով՝ օգոստոսի 9-ին:

ԱՄՆ ՌԾՈւ BULKELEY նավը ժամանել է Բաթումիի նավահանգիստ` համատեղ վարժանքներին մասնակցելու

Օգոստոսի 11-ին BULKELEY նավն ընդունելու արարողության ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաշիվներ է պարզել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Վրաստանի նախագահը սկսել է հարցեր պարզաբանել վարչապետի հետ՝ ամերիկյան պատվիրակության ներկայությամբ